Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարվա համար։ Այս մասին ասվում է հունվարի 21-ին ԱՄՀ փորձագետների ներկայացրած նոր զեկույցում։
«Երկու տարվա կայուն ընդլայնումից հետո համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ տեմպով է աճում, քան սպասվում էր, իսկ ռիսկերը շարունակում են...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների
ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային տնտեսության վիճակի ամենամյա կանխատեսումը, որի համաձայն՝ 2020 թվականին աճը կկազմի 2,5 %։
«Կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսական աճը 2020 թվականին կհասնի 2,5 տոկոսի, քանի որ ներդրումները եւ առեւտուրը աստիճանաբար վերականգնվում են անցյալ տարվա զգալի թուլացումից հետո, բայց աճի...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրաժարվել է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար ֆինանսական օգնություն տրամադրել Վենեսուելայի կառավարությանը։ ԱՄՀ-ն մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար 5 միլիարդ դոլար վարկի տրամադրման վերաբերյալ խնդրանքը:
«Դժբախտաբար, ԱՄՀ-ն չի կարող դիտարկել այդ խնդրանքը: Համաձայնագիրը ԱՄՀ-ի...
Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...