Օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպում է կայացել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև։ Հանդիպման ավարտին ԱՄՀ տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել է Վրաստանում  տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ «Վրաստանի վարչապետը և ես քննարկել ենք ԱՄՀ-ի կողմից 285 մլն դոլար գումարի չափով տրամադրված վարկի և...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարել Տաջիկստանի իշխանությունների հետ՝ երկրում վարկային ծրագիրը վերսկսելու հարցի շուրջ։  Այս տարվա սեպտեմբերին ԱՄՀ փորձագետների խումբը՝ Փադջամա Հանդելվալի գլխավորությամբ, մեկնել է Տաջիկստան։ Քննարկումներից հետո ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Տաջիկստանի հետ համագործակցության ծրագիրը։ Տեղի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ իրենք կատարել են «Ընդլայնված վարկային...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) քարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ երկրին հերթական վարկ տրամադրելու հարցի շուրջ։ Սեպտեմբերի 13-ին ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընդլայնված վարկային հինգամյա ծրագրի շրջանակներում Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին պայմանավորվածությունը կդադարեցվի նախատեսված ժամկետից շուտ։ Նշենք, որ հինգամյա վարկային ծրագրի գործողության ժամկետը լրանում է 2019 թվականի ապրիլին։ Ծրագրով նախատեսված է 17․5 մլրդ դոլար գումարի...
Սեպտեմբերի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները և փորձագետների խումբը մեկնելու են Քիշնև՝ Մոլդովային ֆինանսական օգնություն հատկացնելու հարցի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ ԱՄՀ առաքելության և Մոլդովայի իշխանությունների հետ բանակցությունները կմեկնարկեն Քիշնևում սեպտեմբերի 13-ին։ Արժույթի միջազգային հիմնադրամի մոլդովական առաքելության ղեկավարի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՀ ներկայացուցիչների աշխատանքային այցը կավարտվի սեպտեմբերի 20-ին։ Հայտնի է, որ ԱՄՀ փորձագետների խումբը՝ հայազգի Ռուբեն Աթոյանի...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն: Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը: