Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Փարիզում արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի դեմ «Օշադբանկի» ներկայացրած բողոքը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով բանկին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Փոխհատուցման գումարը կազմել է 1.3 մլրդ․ դոլար՝ գումարած այն տոկոսները, որոնք պետք է ավելանան այդ գումարին մինչև փոխհատուցման փաստացի...
IAReporter-ը (Ներդրումային արբիտրաժային զեկուցող)՝ հանրահայտ միջազգային նորությունների և վերլուծության ծառայությունը, որը հետևում է օտարերկրյա ներդրողների և կառավարությունների միջև միջազգային արբիտրաժային վեճերին, ձեռք է բերել «Էդմոնդ Խուդյան և Արին Կապիտալ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ICSID, Վաշինգտոն, ԱՄՆ) գործով դատավարության ընթացակարգային երկու կարգադրությունների օրինակներ, որտեղ մանրամասն նկարագրվում են այն պատճառները,...
ԱՄՆ նախագահի անկանխատեսելի գործողություններից խուսափելու համար Գերմանիան Եվրամիությանը առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխարեն ստեղծել Եվրոպական արժույթի հիմնադրամ կազմակերպություն՝ SWIFT բանկային տեղեկատվության փոխանակման իր անալոգով։ Բեռլինում կարծում են, որ տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները բացասական լուրջ հետևանքներ են առաջացնում համաշխարհային տնտեսության համար։ Տնտեսագետներն իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը հանգեցրել է «առևտրային պատերազմի»։ Գերմանիայի կարծիքով՝ Եվրոպական արժույթի հիմնադրամի ստեղծումը...
Այս տարի ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։ Այս նշանավոր փաստաթղթում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:1992 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման միջազգային օր։ ՄԱԿ-ը կոչ է...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը վրդովմունք է հայտնել՝ անչափահաս հանցագործին մահապատժի դատապարտելու Իրանի հերթական որոշման կապակցությամբ։ Միայն այս տարի Իրանում նույն ճակատագրին են արժանացել ևս երեք անչափահաս հանցագործներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը շեշտել է, որ միջազգային օրենքը խստորեն արգելում է անչափահաս անձանց նկատմամաբ մահապատժի կիրառումը` անկախ հանցագործության տեսակից և հանգամանքներից։ Իրանում անչափահաս երեխան դատապարտվել է մահվան՝ 15 տարեկան...