G20-ի անդամ երկրների առևտրի նախարարներին առաջին անգամ հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռամիրո Գելարը՝ արդյունաբերական համագործակցության հարցերը քննարկելու համար կազմակերպված միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մար դել Պլատա քաղաքում կայացած հանդիպումից հետո G20-ի...
Համաձայն  ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից:Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարել Տաջիկստանի իշխանությունների հետ՝ երկրում վարկային ծրագիրը վերսկսելու հարցի շուրջ։  Այս տարվա սեպտեմբերին ԱՄՀ փորձագետների խումբը՝ Փադջամա Հանդելվալի գլխավորությամբ, մեկնել է Տաջիկստան։ Քննարկումներից հետո ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Տաջիկստանի հետ համագործակցության ծրագիրը։ Տեղի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ իրենք կատարել են «Ընդլայնված վարկային...
Պաղեստինը հայց կներկայացնի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ բեդուինների տները քանդելու մասին Իսրայելի կայացրած որոշման և Ալ-Ակսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Պաղեստինն արդեն փոխանցել է գործին առնչվող բոլոր փաստաթղթերը նաև Միջազգային քրեական դատարան: Այս մասին Ռամալլահ քաղաքում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ Վերջինս հայտարարել է, որ ներկայիս դրությամբ Պաղեստինը կանգնած է երկու հիմնական խնդիրների առջև։ Խոսքը վերաբերում է Հորդանան գետի...
Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում կայացել է Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանը։ Ժնևում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությունը: Հանդիպման շրջանակներում նախարարն ասել...