ՄԱԿ-ի փորձագետ Էմմանուելա Գակիդուն և նրա կոլեգաները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել և հոդված են պատրաստել, որի նպատակն է՝ բացահայտել ալկոհոլի ազդեցությունը մարդու առողջության և կյանքի վրա։ Նրանց ներկայացրած հոդվածի հիմքում ընկած են մոտ 1․5 հազար գիտական ​​հոդվածներ, որոնք բացահայտում են ալկոհոլի առաջացրած բացասական հետևանքները։ «Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի գործածումը լուրջ...
Օրեր առաջ Շվեյցարիան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Ավելի վաղ՝ 2018 թվականի մարտին, Շվեյցարիայի իշխանությունները դիմել են Միացյալ Նահանգներին՝ պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումը չեղյալ համարելու խնդրանքով, սակայն...
Այս տարվա սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը։ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահը՝ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, նստաշրջանի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով և խոստացել է, որ գալիք տարին աշխատանքային արդյունավետ տարի է լինելու: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն իր հերթին հիշեցրել է ՄԱԿ-ի...
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մամուլի ծառայությունը հաղորդել է, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին հարցը։ Հայտնի է, որ ԱՀԿ աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյա վերջնական որոշում կկայացնի ԵՏՀ Խորհուրդը։ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման և...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին Միջազգային դատարանը կհրապարակի ԱՄՆ-ի ղեմ Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ իր կայացրած որոշումը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի...