Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար հակադեմպինգային միջոցների կիրառման մասին Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշմանը։ Օգոստոսի 23-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը պետք է որոշում կայացնի բողոքարկման վերաբերյալ 3 ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ...
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անօրինական են։ Նա հիշեցրել է, որ պատժամիջոցները պետք է արդարացի և օրինական լինեն և չպետք է խախտեն հասարակ քաղաքացիների իրավունքները։ Հատուկ զեկուցողը մեկնաբանել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը։...
«Պետք է հասկանալ, որ ցանկացած քննարկում այս հարցի շուրջ բախվում է այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ հակասում են միջազգային իրավունքին և գործնականում ոչնչով հիմնավորված չեն»,- ասել է Տոպորնինը։ Սա փաստում է, որ դրանք միակողմանի են և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տարրեր են, հետևաբար, այս հարցի շուրջ բոլոր բանակցությունները...
Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ պայմանագիր կնքել՝ ֆինանսական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ: Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը նախատեսված կլինի երեք տարով, իսկ Ուկրաինային տրամադրվող գումարի չափը կկազմի մոտավորապես 10 մլրդ ԱՄՆ դոլար։  Ավելի վաղ, հայտարարվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։ ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ...
Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմի նոր փուլ է սկսվել։ Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է նոր հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Հայցը վերաբերում է չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշմանը։ Առևտրի նախարարի հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսի 23-ին ԱՄՆ իշխանությունները չինական արտադրանքի ապրանքների...