Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ քննությամբ պարզել «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակցի վրա տեղի ունեցած բիրտ հարձակման հանգամանքները և պատժել մեղավորներին: Թղթակից Այբեկ Կուլչումանովը սեպտեմբերի 28-ին Օշ քաղաքում հարձակման է ենթարկվել մի խումբ երիտասարդ տղամարդկանց կողմից, ովքեր խլել են նրա սարքավորումները, բջջային հեռախոսը,...
Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։ Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից...
ԱՄՆ մարմնամարզության ազգային հավաքականի նախկին բժշկի կողմից սեռական ոտնձգության ենթարկված զոհերը կստանան 380 մլն դոլար փոխհատուցում։ ԱՄՆ-ի մարմնամարզության կանանց հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի զոհերը 380 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալու շուրջ համաձայնության են եկել ԱՄՆ մարմնամարզության ֆեդերացիայի, օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների և նրանց ապահովագրական...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Ռուսաստանը և Բելառուսը, համագործակցելով մի շարք այլ պատվիրակությունների հետ, ներկայացրել են նախագիծ՝ հանցավոր նպատակներով օգտագործվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի վերաբերյալ: «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են ստեղծում պետությունների զարգացման համար, բայց դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում հանցագործների...
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նպատակ ունենալով կազմալուծել միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը: Պատժամիջոցների ցանկում ներառված են 9 ֆիզիկական անձինք, 16 ընկերություններ և 6 լցանավեր։ Ենթադրաբար, նրանք ներկայացնում են տրանսպորտային մեծ ցանց, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և...