Գլխավոր Միջազգային Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարան

Ուկրաինայի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան 6 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և 3 հայց՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Նրա խոսքերով՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման, այլ ազգերի նկատմամբ խտրականության դրսևորումների և Ուկրաինային պատկանող հանքավայրերի և լանդշաֆտային գոտիների գրավման...
Ընթացիկ տարվա հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեմ Կատարի ներկայացրած հայցը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Միջազգային դատարանը վճռել է, որ՝ 2017 թվականի հունիսին ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում երկրից արտաքսված բոլոր կատարցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակավայր և միանալ իրենց ընտանիքներին, ...
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գործ է նախաձեռնել Միացյալ Նահանգների դեմ՝ 1955 թվականին երկու կողմերի միջև կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» (այսուհետ՝ «1955 թվականի Պայմանագիր») խախտելու առնչությամբ։ Դիմումատուն պարզաբանում է, որ ԱՄՆ-ն՝ երկար տարիներ մատնանշելով Իրանին՝ որպես ահաբեկչությունը հովանավորող Պետություն (ինչը բազմիցս ամբողջովին հերքվել...
Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։  2017 թվականի ապրիլի 19-ին Միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը հրամայել է վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից...
Իրանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։  Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Վերջինս հայտարարել է, որ Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար ԱՄՆ...