Հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել Սիրիայում շարունակաբար վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական, Արտակարգ օգնության համակարգողի տեղակալ Գյուն-վա Գանը Անվտանգության խորհրդին զեկուցել է Սիրիայում ծանր հումանիտար իրավիճակի մասին՝ նշելով, որ խորացող հակամարտությունը, անապահովությունը և շտապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորության պակասը շարունակում են...
Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերն աշխարհում չեն պակասել, և այսօր, «առավել, քան երբևէ», այդ դեպքերի արդյունավետ կանխարգելման կարիք կա: Հոկտեմբերի 21-ին նման միտք է հայտնել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովի (SPT) նախագահ Մալքոլմ Էվանսը՝ ՄԱԿ-ի սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերով հանձնաժողովին (Երրորդ...
Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել Ֆրանսիայի և Լիտվայի առաջարկած այն նախագծի դեմ, որով նախատեսվում էր Սիրիայում պատերազմական պայմաններում մարդու իրավունքների դեմ հանցանքների մասին թղթապանակը` այսպես կոչված «սիրիական գործը», հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քննությանը: ԱԽ-ի մնացած 13 անդամները կողմ են քվեարկել բանաձևի ընդունման օգտին: Բանաձևի...
Օգոստոսի 27-ին Սիրիայում իրավիճակի հետաքննության համար կազմված ՄԱԿ-ի միջազգային անկախ հանձնաժողովը հրապարակել է այդ երկրում տեղի ունեցող հակամարտության վերաբերյալ իր նոր զեկույցը: Մասնավորապես ընդգծվում է, որ Սիրիայի հակամարտությունը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ըստ զեկույցի` կառավարական ուժերն ու ընդդիմադիր կազմավորումները շարունակում են զանգվածային վայրագություններ գործել` անասելի տառապանք պատճառելով քաղաքացիական...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչությունը ծաղկում է՝ մեծ մասամբ, անդրազգային հանցավոր գործունեությունից, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից և բնական պաշարների անօրինական արդյունահանումից ստացված եկամուտների շնորհիվ: Այդ մասին ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է դեկտեմբերի 19-ին՝ հանդես գալով ահաբեկչության և անդրազգային հանցավորության...