Ընթացիկ տարվա հուլիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսը ՄԱԿ-ը ստացել է 64 բողոք՝ ՄԱԿ-ի գործակալություններում սեռական շահագործման և բռնության դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում, ենթադրաբար, տուժել է 77 անձ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:ՄԱԿ ներկայացված 64 գործից 6-ում մեղադրվում են խաղաղապահները, 33 գործ վերաբերում է ՄԱԿ-ի գործակալություններին և համակարգի աշխատակիցներին և 25 գործ` ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմամբ: Վերոգրյալ դեպքերից 30 միջադեպ տեղի է ունեցել այս...
Հայաստանի ներկայիս Կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ.  քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակությանը ներգրավել պետական կառավարման բարեփոխումների գործընթացում: «Քաղաքացիների կողմից Կառավարությանը տրված վստահության քվեն շոշափելի արդյունքի...
Դիմումատուն՝ Զդրավկո Միլիչևիչը, ազգությամբ չեռնոգորցի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը չի պաշտպանել իրեն և չի կանխել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձի կատարած հարձակումը: 2013 թվականի փետրվարին ոմն անձը սրճարանում մուրճով հարձակվել է...
ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների,...
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի ՄԻՊ աշխատակիցները, մասնավորապես, ծանոթանում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, բողոքների քննարկման առանձնահատկություններին։ Արցախի մեր գործընկերները մասնակցում են...