«Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես...
Հանրապետության Հրապարակում  18:30 Նիլոլ Փաշինյանը հանրահավաք է անցկացնելու: Այժմ Նիլոլ Փաշինյանը երկու ժամով դադար է խնդրել։ Նա գտնվելու է իր գրասենյակում՝ երկուի օրերին բաց թողած տեղեկատվությանը ծանոթանալու և բերման ենթարկվածների ազատման հարցը լուծելու համար։ Նա նաև նշեց եղած ինֆորմացիան գործընկերների հետ քննարկելու մասին։ Նա խնդրեց ցույցի մասնակիցներին չհետևել իրեն։
Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանը ազատ են արձակվել։ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։ Ազատ արձակվելուց հետո պատգամավորները միացել են ցուցարարներին։ Փաշինյանը նշել է, որ հայտարարությամբ հանդես կգա հանրահավաքի ժամանակ, որի ժամը և տեղը կհաղորդվեն։
Լուսանկարները  Վանաձորի ավագանու անդամ Վահե Կռոյանի ֆեյսբուքյան էջից