Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և...
Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Դիտեք Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ տեկնածուն ընդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: https://www.youtube.com/watch?v=fVLjtJOFaHg
Հանրապետության հրապարակը ժամը 10-ից աստիճանաբար բազմամարդ է դառնում։ Քաղաքացիները հրապարակում հավաքվել են տարբեր պաստառներով և Հայաստանի հանրապետության դրոշի գույներով փուչիկներով` ի աջակցություն «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Հավելենք, որ մեկ ժամից՝ 12:00-ից կմեկնարկի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի խորհրդարանը ընտելու է վարչապետ: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության...
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել նոր հայտարարությամբ, որով հայտնում է, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է ձախողել վարչապետի ընտրությունը: «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը՝ այնպես անել, որ վարչապետ չընտրվի ժողովրդի թեկնածուն»,- հայտնել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2034036716916713/
«Չեմ կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ»,-այս մասին ասաց այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հարցրին  Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերի վերաբերյալ, սակայն Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կանի, եթե ներկա կառավարության անդամները, նախարարները հրաժարվեն աշխատել իր հետ. «Ես բացառում եմ,...