Վաղ առավոտից ցուցարարներն սկսել են իրականացնել բողոքի ակցիաներ հանրապետության տարբեր տարածքներում: Երևանում հայտարարված է գործադուլ և դասադուլ:
Այս պահին բազմաթիվ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է, ցուցարարները շարունակում են փակել փողոցները՝ կանգնելով կամ նստելով դրանց դիմաց:
Քիչ առաջ «Քայլ արա» շարժման մասնակիցները փակեցին նաև Մետրոպոլիտենը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ:
Փակ են նաև Հալաբյան, Կիևյան, Օրբելյան փողոցները,...
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում:
Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն:
«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:
Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ...
Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների:
Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ...
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվեկու դիմում է ներկայացրել։
Այս մասին հայտնում է խորհրդարանի հանրային կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը այս առիթով. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի...
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին