Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին:...
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Ըստ նրա՝ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել, դրանով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցվում է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի ընդունած «Հաշմանդամություն ունեցող...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա...
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Մարտի 1-ին Քարվաճառ քաղաքի բնակիչ՝ 1962թ. ծնված Ա.Դ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում Քարվաճառ քաղաքի Վ.Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի կաթսայատանը հայտնաբերել է նույն կաթսայատան հնոցապան, Նոր Բրաջուր գյուղի բնակիչ՝ 1961թ. ծնված Ս.Գ-ի դիակը: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն...