Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր իրականացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ առաջին քննարկումը։ Հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ  ասաց, որ նիստի ընթացքում խոսել են որոշակի ընդհանուր կարգավորումների մասին և նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին: «Որոշակի փուլից հետո մեր հանձնաժողովը կապ կհաստատի խորհրդարանական ձևաչափի հետ և կհասկանա՝ միասնական...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Այսօրվա նիստին դատարանը պետք է որոշում կայացրեց բավարարել  Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալը խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ՝ հաշվի առնելով անձնական երաշխավորությունները: Մեղադրող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը այն...
2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը: Ռազմական ոստիկանները 24 ժամ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` մեկ մեղադրյալի մասով: Լրագրողի նկատմամբ բռնության դեպքն արձանագրվել է 2018թ. ապրիլի 20-ին՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի և Սարալանջի...
Հունիսի 22-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, հրավիրել էր արտահերթ ժողով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի նոր թեկնածու առաջադրելու նպատակով: Օրակարգում ընդգրկված միակ հարցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը, Ժողովի կողմից հաստատվել է միաձայն: «Հայաստանի Հանրապետության դատական...