ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի...
Հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:
Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում:
Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում...
Հուլիսի 16-ին Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից:
«Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26 եւ 27 հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»,- ասված է հաղորդագրությունում: