«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ  Էդուարդ Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի՝ Սերոբ Հարությունյանի պաշտոնից ազատումից հետո, Էդուարդ Գրիգորյանը նշանակվել էր  նույն հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278,999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ...
Հունիսի 25-ին <<Էրեբունի>> բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։Նույն օրը <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի և աջ...
Հուլիսի 25-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Գալպերինը: Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի...
2018-2020թթ. կշարունակվեն բնակչության ռիսկային խմբերի համար իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով իրականացվող սքրինինգային հետազոտությունները:  Հիշեցնենք, որ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում այս հետազոտությունների նախորդ եռամյա փուլն ավարտվել է 2017թ. դեկտեմբերի 31-ին: ՈՎՀ  սքրինինգային հետազոտությունները` շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ...