Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված Աբովյան 32 շենքի դիմաց: Շենքը, որ կառուցվել է 1934 թվականին,  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում  է ընդգրկված։ Շենքի բնակիչները պահանջում են դադարեցնել այստեղ իրականացվող շինարարական աշխատանքները՝ նշելով, որ այստեղ իրականացվող աշխատանքներն անօրինական են։ Շինարարություն իրականացնող անձը, որը չցանկացավ ներկայանալ մեզ...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին: Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա...
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրամանագրով Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Հրամանագրում ասվում է՝ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018 թվականի  հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2016թ., բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, 2018թ. հուլիսի...