Ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացն արդեն երկար տարիներ է, ինչ գործում է ՀՀ-ում: 2009թ.-ից այդ գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը՝ առաջնորդվելով 2011թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր չափանիշներով և կարգով: Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել հարգանք ցուցաբերել փախստականների և միգրանտների նկատմամբ, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ և չբաժանել փախստականների և միգրանտների երեխաներին ծնողներից։ Ընտանեկան ամբողջականությունը հարգելու և երեխաների շահերը պաշտպանելու կոչը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի կողմից հնչել է, մասնավորապես, ԱՄՆ իշխանությունների հասցեին։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձի մամուլի քարտուղարը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի բնակչի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. մայիսի 22-ին` ժամը 20:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նշված բնակարանի լոգարանում...
Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ ՀՀ մարդու իրավունքների...
Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման մասին՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացու գործով հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու...