Աղքատության խնդիրը դեռևս պահպանվում է աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ երկրների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման մակարդակից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 67/105 բանաձևով սեպտեմբերի 5-ը հռչակել է  Բարեգործության միջազգային օր:  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը համոզված է, որ բարեգործությունը կարող է նպաստել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաև՝ տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների և կրոնների ներկայացուցիչների համար համերաշխության, փոխըմբռնման և միմյանց ճանաչելու հարթակ ձևավորել։ ՄԱԿ-ը մեծ կարևորություն է տալիս բարեգործական կազմակերպությունների և անհատների ծավալած գործունեութանը։ ՄԱԿ-ի...
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը: Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների...
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Ծառայության Երևան...
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ, նախնական կարծում եմ, որ որոշմումը օրինական չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Դեռևս չենք ստացել որոշումը, քանի դեռ այն չկա, չեմ կարող ասել, թե որոշման որ դրույթն ինչքանով է հիմնավոր, ինչքանով՝...
2018 թվականի մարտի 23-ին ընդունված Հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են համարվում պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, հրապարակային միջոցառումների ժամանակ...