Ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ մինչև տարեվերջ կլքի իր պաշտոնը: Դոնալդ Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հրաժարականը և այդ կապակցությամբ հայտարարել է, որ 6 ամիս առաջ Հեյլին...
Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար...
Հոկետմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Սկզբունքը հստակ...
Դիմումատուները՝ Սուրեն Օսմանյանը, Սերոբ Օսմանյանը, Բակուր Օսմանյանը, Մանե Օսմանյանը և Դոնարա Ամիրաղյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1935, 1961, 1988, 1990 և 1966 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հանքագործական արդյունաբերությամբ զբաղվելու համար նախատեսված հողամասի սեփականազրկման գործընթացին։ ՄԻԵԴ-ում Դիմումատուների...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է Երևանում գտնվելու և երկու երկրների արդարադատության ոլորտի բարափոխումների ընթացքին ու իրավական դաշտի տեղեկատվության փոխանակմանն առնչվող որոշ հարցեր նախարար Զեյնալյանի հետ քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանակմանն առնչվող ընթացակարգերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական բժշկության կարողությունների զարգացման նպատակով կազմակերպել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով Վրաստանի ձեռքբերումները նշված ուղղություններով: Քննարկվել են նաև անչափահասների արդարադատությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս համատեղ փորձի փոխանակման պայանավորվածություն է ձեռքբերվել:  Նախարար Զեյնալյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է նաև պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ներդրման հայկական փորձը, ընդգծելով, որ ներկայում ամբողջ Հանրապետության տարածքում սփռված 130 գրասենյակներ մատուցում են պետական մարմիններին առնչվող 67 ծառայություն, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ գրասենյակների թիվը հասցնել 300- ի: Տեա Ծուլուկիանին ևս ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելը, որը ներառում է 60 գրասենյակներ գյուղական համայնքներում և 20 գրասենյակներ մեծ քաղաքներում: Այս համատեքստում նախարար Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին հրավիրել է ս.թ. հոկտեմբերի 18-ին ներկա գտնվելու Վրաստանի վարչապետի մասնակցությամբ Ախալքալաքում կայանալիք պետական ծառայությունների մատուցման հերթական գրասենյակի բացման արարողությանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցության հետագա խորացման հարցում: