ELL PARTNERSHIP LLC

սուտ մատնություն

Քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 24.10.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երկու աշխատակիցներ անասնագողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և ծեծի ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունների այլ դրվագներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությամբ ու հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հիմնավորվել է, որ Ա. Խաչատրյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ:  Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Ա. Խաչատրյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Ջանիկ Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման` քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, 22.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ջ. Հարությունյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանն իրեն չի հարցաքննել, առանց իր իմացության իր անվամբ կազմված հարցաքննության արձանագրությունում ներառել է ծանր հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և դատաձեռագրային փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ջ. Հարությունյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձը ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց չի կեղծել, և վերը նշված քաղաքացին նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ջ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեկ այլ քրեական գործով էլ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Դավթյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ հանիրավի մեղադրել է ոստիկանության և ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Մասնավորապես, Պ. Դավթյանը հաղորդում է տվել, որ 03.03.2017թ.-ին  ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի չորս ծառայողներ իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ խաբեությամբ և սուտ խոստումներով համոզել են իր տաբատի գրպանը դնել 0,81 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո նույն օրն ընթերակաների ներկայությամբ արձանագրել են, որ թմրամիջոցը հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ: Բացի այդ, Պ. Դավթյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղյակ է պահել նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող` ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Սարգսյանին, սակայն վերջինս չի արձանագրել այն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների ու քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Սուտ մատնություն կատարելու համար Պ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`  դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին...

ՀՀ ՀՔԾ,սուտ մատնություն,քրեական գործ

Սուտ մատնության դեպքեր. քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական

Կարդալ ավելին...

իրազեկում,պատիճ,սահմանել,սուտ մատնություն,Քրեական օրենսգիրք

Իրազեկում. Սուտ մատնություն տալու դեպքում սահմանվում է պատիժ

ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ եթե անձը շահադիտական նկատառումներով կատարել է սուտ մատնություն, ապա՝ կարող է դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով:

Կարդալ ավելին...

կաշառք,ՀՀ ՀՔԾ,մեղադրանք,սուտ մատնություն

ՔԿՀ պաշտոնատար անձինք և քննիչները հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար

Կարդալ ավելին...

սուտ մատնություն,քրեական գործ

Սուտ մատնության դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: