ELL PARTNERSHIP LLC

երթևեկություն,փոփոխություն

ՃՈ-ն տեղեկացնում է վարորդներին՝ կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



        

 

 

Կարդալ ավելին...

երթևեկություն,ճանապարհ

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Կարդալ ավելին...

երթևեկություն,փոփոխություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Կարդալ ավելին...

երթևեկություն,ՃՈ

Դեկտեմբերի 1-ից ոսկու շուկայի հարակից փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի:

Կարդալ ավելին...

երթևեկություն,փոփոխություն

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: