ELL PARTNERSHIP LLC

ՓՊ-ն ներկայացրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ համեմատական վերլուծություն

ՀՀ ՓՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  Փաստաբանների պալատի կազմավորումից հետո փաստաբանների պալատի նախագահի առաջին ընտրությունը տեղի է ունեցել 08.10.2005 թվականի ընդհանուր ժողովով, որին առաջադրված է եղել երկու թեկնածու՝ փաստաբան Ենոք Ազարյանը և փաստաբան Ռուբեն Սահակյանը: Ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 469 փաստաբան: Քվեարկությանը փաստացի մասնակցել է 369 փաստաբանայսինքն` ընտրողների 77%-ը, իսկ վարկանիշային կարգով առավել շատ կողմ ձայներ ստացած թեկնածուն՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ 227 կողմ ձայներով, ինչը կազմում է քվեարկության մասնակիցների 63%-ը կամ այդ պահի դրությամբ գործող փաստաբանների ընդհանուր թվի 48%-ը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 03.10.2009 թվականի ընտրությանն առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը: Ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 781 փաստաբան: Քվեարկությանը փաստացի մասնակցել է 349 փաստաբան, այսինքն` ընտրողների 45%-ը, իսկ փաստաբան Ռուբեն Սահակյանը վերընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ 326 կողմ ձայներով, ինչը կազմում է քվեարկության մասնակիցների 93%-ը կամ այդ պահի դրությամբ գործող փաստաբանների ընդհանուր թվի 42%-ը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 14.09.2013 թվականի ընտրությանը որպես փաստաբանների պալատի նախագահի թեկնածու առաջադրված են եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանը, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը և փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 1370 փաստաբան, քվեարկությանը փաստացի մասնակցել է 913 փաստաբան, այսինքն` ընտրողների 67%-ը, իսկ վարկանիշային կարգով առավել շատ կողմ ձայներ ստացած թեկնածուն՝ փաստաբան Արա Զոհրաբյանը ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ 713 կողմ ձայներով, ինչը կազմում է քվեարկության մասնակիցների 78%-ը կամ այդ պահի դրությամբ գործող փաստաբանների ընդհանուր թվի 52%-ը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 09.09.2017թ. ընտրությանն առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու՝ փաստաբան Արա Զոհրաբյանը: 09.09.2017թ. ընդհանուր ժողովին ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 1852 փաստաբան: Քվեարկությանը փաստացի մասնակցել է 1087 փաստաբան, այսինքն` ընտրողների 59%-ը, իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը վերընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ 1002 կողմ ձայներով, ինչը կազմում է քվեարկության մասնակիցների 92%-ը կամ այդ պահի դրությամբ գործող փաստաբանների ընդհանուր թվի 54%-ը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկանիշային կարգով  փակ գաղտնի քվեարկությամբ չորս տարի պաշտոնավարման ժամկետով ընտրվում են նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամները:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների 09.03.2013 թվականի ընտրություններին առաջադրված է եղել 31 թեկնածու, որոնցից վարկանիշային կարգով խորհրդի անդամ են ընտրվել առավել շատ կողմ ձայներ ստացած 12 թեկնածուները:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների 09.03.2013 թվականի ընտրություններին ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 1376 փաստաբան, քվեարկությանը փաստացի մասնակցել է 753 փաստաբան, այսինքն` ընտրողների 55%-ը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների 11.02.2017 թվականի ընտրություններին առաջադրված է եղել 39 թեկնածու, ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, քվեարկությանը փաստացի մասնակցել է 1163 փաստաբան, այսինքն` ընտրողների 65%-ը:

Բեռնել 2005-2017թթ. ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովների (նախագահի և խորհրդի անդամների վարկանիշային ընտրությունների) քվեարկությունների արդյունքների վերաբերյալ համեմատական վերլուծության աղյուսակը.

Մեկնաբանություններ

70 դիտում

Պիտակներ՝ , , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: