2 օրվա ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված, հայտնում է Ոստիկանությունը:
Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 3 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5.09 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 1458 գրամ կանեփի գլխիկի և տերևից բաղկացած բուսական զանգված:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 76 փամփուշտ, 1 նռնակ, 1 գնդացիր, 1 հատ 200 գր. «տրոտիլ» աղյուս, 5 հրազեն: