Գերմանիայի հարաբերությունները Թուրքիայի հետ սրվո՞ւմ են

Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը կողմ է Թուրքիային նկատմամբ քաղաքականության  վերանայելուն, որն ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Զիգման Գաբրիելը։

«Թուրքիայի դեմ ուղղված միջոցներ կիառելը,  հայտարարված արտաքին գործերի նախարարի կողմից, անհրածեշտ են և անխուսափելի»,- ասել է Մերկելը։

Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգման Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է վերանայել իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Նախարարը նշել է, որ կարող է վերանայել Թուրքիայի վարկերի և տնտեսական օգնության պայմանները, ինչպես նաև Բեռլինի ցուցաբերած ջանքերը ԵՄ անդամակցության անկարայի պատրաստելուն: Բացի այդ, Գերմանիայի ԱԳ նախարարությունը կխստացնի անվտանգության պահանջները համար Թուրքիա գնալ ցանկացող  գերմանացիների համար:

Դրա համար պատճառ է հանդիսացել հունիսի 18-ին  Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդթեներայի ձերբակալությունը։ Նրա հետ ձերբակալել են իր՝ ևս 4 գործընկերներին, այդ թվում  Amnesty International Up կազմակերպության թուրքական ներկայացուցչին։