ՋՈՒՂԵԼԻՆ և ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ

Gavel and european union flag

Գործի նախապատմությունը

Հայցվորները Վրաստանի քաղաքացիներ են, որոնք ծնվել են 1946, 1947 և  1957 թվականներին։ Ժամանակին նրանք ապրել են  Վրաստանի Ուզնաձե փողոցի 4 շենքի տարբեր բնակարաններում։

Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, անմիջապես «Tboelectrocentrali» ջերմաէլեկտրոկայանի մոտակայքում՝ 4 մետր հեռավորությամբ։ Գործարանը կառուցվել է 1911 թ․, և ավելի ուշ վերակառուցվել է։ Այն սկսել է գործել 1939 թվականից։ Մի քանի տասնամյակների ընթացքում գործարանը վառել է ածուխ՝ էլեկտրոէներգիա ստանալու համար, մինչև բնական գազին անցնելը։ Գործարանն ապահովել է հարակից բնակելի թաղամասերն էլեկտրականությամբ և ջեռուցմանբ։

Գործարանի պատմության մեջ գրանցվել են մի քանի դժբախտ պատահարներ։ 1996 թ․ վթարը 30 օրով դադարեցրեց աշխատանքը։ Վթարի փորձաքննության եզրակացության մեջ նշվել է, որ վթարի պատճառը 1986թ․ հիմնանորոգում չկատարելն է։

1999 թ․ նոյեմբերի 2-ին նախագահի № 613 որոշմամբ գործարանը պետք է մասնավորեցվեր և վաճառվեր անմիջապես մասնավոր ընկերություն։ 2000 թ․ ապրիլի 6-ին պետության և մի ընկերության միջև կնքվել է մասնավորեցման պայմանագրի։

 2001 թ․ փետրվարի 2-ին գործարանը մասնակի դադարեցրել է էլեկտրոէներգիայի արտադրությունը ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն, շարունակում էր օգտագործել գեներատորներից մի քանիսը։

Հայցվորնեիր խոսքերով, օպերատիվ գործունեության ընթացքում գործարանի վտանգավոր գործունեությունը  չի կարգավորվում համապատասխան կանոններով, ինչի հետևանքուվ, ի թիվս այլ երթադրվող վնասների, այն արտազատում է թունավոր տոքսիկ նյութեր՝ բացասաբար  ազդող իրենց բարեկեցությանը։

Հայցվորները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել բողոքելով, որ պետությունը չի կարողացել իրենց պաշտպանել  անմիջապես իրենց բնակարանների մոտ գտնվող ջերմաէլեկտրոկայանի աղտոտումից, ինչպես նաև աղմուկից և էլեկտրամագնիսական  աղտոտումից։ Դա հանգեցրել է շրջակա միջավայրի լուրջ խախտումների և իրենց առողջության համար ռիսկի՝ ըստ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի  8-րդ հոդվածի, որտեղ ասվում է․

«Անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը, ապահովվեն իր բնակարանի անձեռնմխելիությունը, նամակագրության գաղտնիությունը: Չի թույլատրվում պետական մարմինների միջամտություն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, կարգուկանոնի պահպանման եւ հանցագործությունների կանխման համար, անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության պահպանման կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատասիրությունների պաշտպանության նպատակով»:

Դատարանի կողմից վերոհիշյալ սկզբունքների կիրառումը ներկայիս գործին․

 8-րդ հոդվածի կիրառելիությունը․

Դատարանը հաշվի է առնում, որ այս գործով Վրաստանի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 20-ին: Հետևաբար, այդ ամսաթվից հետո միայն կարելի է հաշվի առնել ենթադրյալ միջամտությունը հայցվորների անձնական կյանքին: Հատկանշական է, որ ջերմային էլեկտրակայանը կասեցրել է իր գործունեության մեծ մասը 2001 թ. փետրվարի 2-ին: Դատարանը գտնում է, որ միևնույն ժամանակ մեկ տարին կամ ինը ամիս ժամանակահատվածը, որի ընթացքում հայցվորները ենթարկվել են գործարանի ենթադրյալ վնասակար արտանետումների ազդեցությանը,  բավարար է, որպեսզի գործի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառումը:

Դատարանը իսկզբանե հաշվի է առել, որ այդ ջերմաէլեկտրակայանի գործունեությունը, ինչպես քաղաքային իշխանության կողմից ևս ընդունվում է, ճանաչվել է որպես «առաջին կատեգորիա»` ներքին օրենսդրության համաձայն, քանի որ  «․․․դրանց մասշտաբը, գտնվելու վայրը և նյութը լուրջ բացասական և անդառնալի ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի, բնական ռեսուրսների,  մարդու առողջության վրա»: Դատարանը նաև հաշվի է առնում այն ​​հանգամանքը, որ տվյալ գործարանը գտնվում է քաղաքի կենտրոնում և հայցվորների տների անմիջական հարևանությամբ՝ ընդամենը 4 մետր հեռավորության վրա:

Ինչ վերաբերում է գործարանի գործունեության և օդի աղտոտվածության ենթադրյալ ազդեցությանը, հայցվորների կյանքի և առողջության վրա, դատարանը նշում է, որ ներքին դատական ​​մարմինների կողմից տրված և իրավասու պետական ​​մարմինների կողմից տրված փորձագիտական ​​եզրակացությունները հաստատվում են միանշանակ, գործարանի և շենքի միջև բուֆերային գոտու բացակայությունը, զտիչի կամ այլ մաքրման սարքերի բացակայության դեպքում, գործարանի ծխնելույզների վրա, օդն արտահոսող վտանգավոր նյութերի հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, իրական վտանգ է ստեղծում շենքի բնակիչների համար:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը․

41-րդ հոդվածը նախատեսում է․

 «Եթե Դատարանը հայտարարում է, որ կոնվենցիայի կամ նրան կից արձանագրությունների դրույթների խախտում է եղել, իսկ Բարձր պայմանավորվող կողմի ներքին օրենքները միայն մասնակի հատուցման հնարավորություն են ընձեռում, Դատարանը, անհրաժեշտության դեպքում, որոշում է արդարացի փոխհատուցում վճարել տուժած կողմին»:

Երկրորդ և երրորդ հայցվորները պահանջել են 10.000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Դատարանը ընդունում է, որ դիմումատուները անհարմարություններ են կրել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով իրենց իրավունքների խախտման պատճառով:   Արդյունքում ոչ նյութական վնասի ընդամենը խախտման բացահայտումը չի լինի պատշաճ կերպով փոխհատուցում: Հաշվի առնելով գործի հանգամանքները և հիմք ընդունելով 41-րդ հոդվածի համաձայն արդարացի փոխհատուցման պահանջը, դատարանը հայցվորների օգտին պահանջեց փոխհատուցել առնվազն 4500 եվրո՝ ոչ նյութական վնասի համար: