Մինչհռոմեական և հռոմեական իրավունք/Բուն TV

Այն ժամնակ, երբ մարդիկ սկսել են ապրել որոշակի խմբերով, սոցիալական կոնֆլիկտների հավանականություն է եղել և դրանց լուծման որոշակի մեխանիզմների անհրաժեշտություն է եղել: Ժամանակի ընթացքում հղկելով այդ մեխանիզմները՝ մենք արդենք այսօր դրանք տիտղոսավորում ենք դատավարություն, դատ անվանումներով, բնականաբար, նրանք այլ են եղել նախկինում, բայց երևույթը գոյություն է ունեցել:

Այսպիսով, դատավարությունը՝ որպես իրավունքի սկզբնական գոյ, այսպես կարող ենք ձևակերպել: Շատ տարբեր նշանակություն են ունեցել այն ժամանակ, երբ դեռևս ձևավորված չեն եղել բառիս բուն իմաստով պետությունները և տարբեր են եղել այն ժամանակ, երբ նրանք ձևավորվել են: Խոսքը վերաբերում է հատկապես արևելյան բռնապետություններին՝ Եգիպտոս, Միջագետքի պետություններ, Չինաստան, նաև Հնդկաստան:

Մեր գրավոր աղբյուրները հետաքրքիր ձևով այդ անցումը ցույց են տալիս, և արդեն թագավորների գործառույթը ամենահետաքրքիր ձևով ներկայացվում է Աստվածաշնչում: Աստվածաշնչի հին կտակարանում՝ թագավորաց առաջին գրքում, նկարագրվում է, թե ինչպես է հրեա ժողովուրդը իրենց վերջին դատավորից՝ Սամուելից, պահանջում թագավոր: Դիմելով Սամուելին՝ նրանք ասում են հետևյալը. «Թող մեկը թագավորի մեզ, մենք ևս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագավորը մեզ դատի, մեր առջևից ընթանա և մեզ պատերազմի առաջնորդի»:

Աղբյուրը՝ boon.am

Մեկնաբանություններ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: