ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ՀՀ քաղաքացիների գործերով

sud12014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով: Բոլոր գործերի փաստական հանգամանքները վերաբերում են ՀՀ կառավարության որոշումներով 2005 թ. պետության կարիքների համար Երևանում՝ Բուզանդի 25 հասցեում, գտնվող բնակարանները վերցնելու դիմաց առաջարկված փոխհատուցումների՝ սեփականատերերի կողմից մերժմանը:
Բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են նախքան ՄԻԵԴ դիմելը և ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:

«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: ՄԻԵԴ-ը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Գործի վերաբերյալ տեղեկանքը:
«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: ՄԻԵԴ-ը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Գործի վերաբերյալ տեղեկանքը:
«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: ՄԻԵԴ-ը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: Գործի վերաբերյալ տեղեկանքը: