ՄԻԵԴ վճիռ. Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին և Մյուսները ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigՍանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին և Մյուսները ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47191/06)

Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող  խումբ է, ստեղծված է սաենթոլոգիայի կոլեկտիվ ուսուցման նպատակով («դիմումատու խումբ»): Դիմումատու խմբի անդամներն են Գալինա Շուրինովան, Նադյեժդա Շեմելյովան, Անաստասիա Տերենտևան ,Իվան Մացիցկին, Յուլիա Բրինցևան և Գալինա Ֆրոլովան (ծնվ. 1954, 1955, 1979, 1975, 1977 և 1955թ. ): Գործը վերաբերում է վերջիններիս կողմից 15տարի առաջ ստեղծած խումբը որպես իրավաբանական անձ չգրանցելուն:

1995թ. մարտից մինչև 2003թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Դիմումատուները գրանցման մարմին են ներկայացրել 6 դիմում, որոնցից վեցն էլ մերժվել են, և ամեն անգամ գրանցման մերժման համար ներկայացրել են նոր հիմնավորում: Վերջին դիմումը մերժելու համար որպես հիմք է նշվել է, որ  խմբի՝ արդեն 15 տարվա գոյությունը հաստատող փաստաթուղթը հավաստի չէ, ինչը ռուսական օրենսդրության համաձայն պարտադիր պահանջ է: 2003թ. հոկտեմբերին Դիմումատուները մերժումը բողոքարկել են դատական կարգով: 2005թ. դեկտեմբերին Պետերբուրգի շրջանային դատարանը մերժումը ճանաչել է իրավաչափ: Դատարանը ևս մատնանշել է, որ չի ապացուցվել այն, որ խումբը արդեն 15տարի գոյություն ունի: Դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 2006թ. մայիսին թողնվել է ուժի մեջ:

Դիմումատուն, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (խղճի, մտքի, կրենի ազատություն) և 11-րդ հոդվածի (հավաքների և միությունների ազատություն) վրա, պնդում է, որ գրանցումը մերժելու վերաբերյալ մեր-ումները եղել են հակաիրավական և կամայական:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում (որը պետք է դիտարկել 11-րդ հոդվածի համակցությամբ) և սահմանել է 7,500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Գործի և վճռի մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ  այստեղ:

Մեկնաբանություններ

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: