ՄԻԵԴ վճիռ. Hietsch-ն ընդդեմ Ռումինիայի

europea_court_of_human_rights_bigHietsch-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 32015/07)

Դիմումատու տիկին Maria Dorina Rodica Hietsch-ը (ծնվ. 1942թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է դատարան դիմելու իրավունքին:

2005թ. տիկին Hietsch-ը դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել որոշ հողամասերի վաճառքի վերաբերյալ համաձայնությունը, որը կայացվել էր իր եղբոր և երրորդ կողմի միջև: Տիկին Hietsch-ըպնդել է, որ տվյալ գործարքը խախտել է իր ժառանգման իրավունքը: Դատարանը մերժել է խնդրանքը: Տիկին Hietsch-ըդիմել է բողոքարկման, սակայն վերաքննիչ ատյանը մերժել է քննության առնել դիմումը՝ պատճառաբանելով, որ դիմումատուն սահմանված ժամկետում չի կատարել օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը: 

Հիմնվելով Մարդու իրվունքների եվրոպական կոնվվենցիայի 6-րդ հոդվածի  1-ին §-ի վրա (արդար դատաքննության իրավունք)՝ տիկին Hietsch-ըբողոքում է, որ դատարանը մերժելով իր բողոքի քննությունը խախտել է իր արդար դատաքննության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ցույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի  1-ին §-ի խախտում: Սույն գործի շրջանակներում Դատարանը չի նախատեսել արդարացի փոխհատուցում:

Հաղորդման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: