ELL PARTNERSHIP LLC

ՄԻՊ աշխատակիցները Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում  տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։

Եվս մեկ անգամ բանավոր և գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը։

Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

Մեկնաբանություններ

89 դիտում

Պիտակներ՝ ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: