Եվրոպայի խորհուրդ

Ադրբեջանում պետք է դադարեցվեն իրավապաշտպանների դեմ բռնությունները. Մույժնիեքս

Muiznieks«Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ բռնությունները պետք է դադարեցվեն»,- այդ երկիր կատարած երկօրյա այցից հետո հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը:

Մասնավորապես, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է. «Այցի հրատապությունը թելադրված էր իմ Գրասենյակի՝ քաղաքացիական հասարակության անդամ հանդիսացող գործնականում բոլոր գործընկերների ձերբակալությամբ և անցյալ տարվանից կալանքի տակ պահելով, ինչն առավել բարդացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տարվող աշխատանքը»: 

Կարդալ ավելին...

Ռուսաստանի, Ուկրաինայի և Իտալիայի իրավաբանները այցելել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

image_gallery2014թ. հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում հավաքվել էին շուրջ 90 իրավաբաններ Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից: Այս երկրները հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ այն պետությունները, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է առավել մեծ քանակությամբ գանգատներ:

Դատարանը նրանց հետ անց է կացրել ուսումնական բնույթ կրող հանդիպում: Հիմնական ուշադրությունն ուղղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացման ընթացակարգին: Այսպիսի հանդիպումները կազմում են Եվրոպայի խորհրդի գործունեության անբաժանելի մասը, որի նպատակն է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը: Հանդիպման մասնակիցները հանդիպման արդյունքում ավելի լավ պատկերացում են կազմում մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական համակարգի, նախադեպային իրավունքի, գանգատի ընդունելիության չափանիշների և ժամանակակից զարգացման միտումների մասին: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Դատարանի վճիռները կենսագործելու հետ կապված հարցեր:

Ոսումնական հանդիպումը կազմակերպվել էր Իրավական համագործակցության և փոխօգնության եվրոպական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աջակցությամբ:

Հոկտեմբերի 7-ին հյուրերի համար ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը :

Սկզբնաղբյուր  Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ

ՄԻԵԴ վճիռը «Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» և «Հուսեյնն ընդդեմ Լեհաստանի» գործերով

europea_court_of_human_rights_big

ECHR 231 (2014)
24.07.2014

«Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 28761/11) և «Հուսեյնն (Աբու Զուբայդահը) ընդդեմ Լեհաստանի» գործերը (գանգատ թիվ 7511/13) վերաբերում են ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող 2 անձանց հանդեպ կտտանքների, դաժան վերաբերմունքի և գաղտնի ազատազրկված պահելու մեղադրանքներին: Դիմումատուները պնդում են, որ պահվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA)`Լեհաստանի տարածքում գտնվող գաղտնի բանտում` նախքան Գուանտանամոյի բանտ տեղափոխելը:

Պալատի հուլիսի 24-ի որոշմամբ, որը վերջնական չէ [1], ՄԻԵԴ-ը երկու գործով էլ միաձայն վճռեց, որ Լեհաստանը չի կատարել ՄԻԵԴ 38-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները, այն է` պետությունը պարտավորվում է ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցները արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար: 

Կարդալ ավելին... Комментариев нет

Եվրոպայի խորհուրդ,Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե,մահապատիժ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հայտարարությունը ԱՄՆ-ում մահապատժի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մայիսի 28-ին հայտարարություն է ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահապատժի վերաբերյալ` համոզմունք հայտնելով, որ մահապատժի խնդրի միակ լուծումը դրա լիակատար վերացումն է:

 

Նախարարների կոմիտեն հիշեցնում է 2014 թ. փետրվարի 12-ին ընդունված իր հռչակագիրը, որով մտահոգություն էր հայտնել  Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերջին մահապատիժների վերաբերյալ, մասնավորապես, նրանց, որոնք կատարվել են նվազագույն պահանջների խախտմամբ, ինչպիսիք են հնարավոր նվազագույն ցավ պատճառելու պահանջը և այն պահանջը, որ մահապատիժ կարող է կիրառվել միայն արդար դատական քննության անցկացման բոլոր հնարավոր երաշխիքներն ապահովող դատական գործընթացի արդյունքում:

Մասնավորապես, նշվում է ԱՄՆ Օկլահոմա նահանգում 2014 թ. ապրիլի 29-ին Քլեյթոն Լոքեթի մահապատժի իրականացման արտառոց դեպքը, երբ դատապարտյալը ավելորդ տառապանք էր կրել: Այդ համատեքստում հղում է արվում 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածին: Ըստ այդմ, վերոհիշյալ մահապատժի իրագործման ձևը կարող է համարվել այդ հոդվածի պահանջների և մահապատժի ենթակա անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքների (հաստատված ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից, 1984թ.) խախտում:

Նախարարների խորհուրդը, ողջունելով ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հրամանով մահապատժի կիրառման ընդհանուր վերաքննումը, հաստատապես հավատում է, որ չնայած չնայած այս հարցում դատավարական գործընթացի բարելավման համար ձեռնարկված միջոցների արդյունավետությանը, մահապատժի հարցի միակ լոուծումը դրա լիակատար վերացումն է: Միայն մահապատժի վերացմամբ է հնարավոր խուսափել ցանկացած դատական սխալի անդառնալիությունից, ավելորդ ցավ պատճառելուց և դրան ներհատուկ` մարդու պատվի և անձեռնմխելիության իրավունքների խախտումից:

….

Նախարարների խորհուրդը նշել է նաև, որ ներկայում բաց և ակտիվ ժողովրդավարակն քննարկումներ են անցկացվում ամերիկյան հասարակությունում` կապված մահպատժին վերաբերող բոլոր հարցերի հետ: Բացի այդ, խորհուրդը հայտնում է նաև, որ վերջին տարիներին մի շարք ամերկյան նահանգներ վերացրել են մահապատիժը:

Կարդալ ավելին... Комментариев нет

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: