ELL PARTNERSHIP LLC

Արա Զահրաբյան,ՄԻԴ,սանկցիա,Փաստաբանների պալատ

ՓՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՄԻՊ-ԻՆ՝ «նիստերի դահլիճից հեռացնել» սանկցիայի վերաբերյալ պարզաբանում ստանալու

Փաստաբանների պալատի պաշտոնական կայքը հայտնել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի ՄԻԴ-ին դիմելու մասին: Այն է.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիմք ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջև 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված համագործակցության հուշագրի 2.1 և 2.3 կետերի դրույթները, դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով:

Որպես գրության հիմնավորում փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով:

ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ’ որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Փաստաբանների պալատի նախագահը գտել է, որ նշված նորմում կիրառվող «ժամ» հասկացությունը որոշակի չէ, և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տալ, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

«Դատական աշխատանքային ժամ» հասկացությամբ՝ հայցվորին դահլիճից հեռացնելը կիրառելու դեպքում, դատարանն այլևս չի կարողանա քաղաքացիական գործով դատական նիստ նշանակել, քանի որ՝
– առանց դատական նիստ նշանակելու և նիստն անցկացնելու չի սպառվի (կիրառվի) դատական սանկցիայով որոշված «դատական աշխատանքային ժամը»,
– դատական նիստ չի կարող նշանակվել, քանի դեռ դատական սանկցիայով որոշված «դատական աշխատանքային ժամը» չի կիրառվել:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով:

Այս նորմից հետևում է, որ թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական դատավարական կանոններում դատական սանկցիայի «ժամ» հասկացությունն ունի նույն նշանակությունը: Հետևաբար’ քաղաքացիական դատավարական իրավահարաբերություններում կիրառվող դատական սանկցիայի «ժամ» հասկացությունը, որն ըստ այդ նորմի մեկնաբանության չի կարող նշանակել «դատական աշխատանքային ժամ», նույն կերպ վերաբերում է քրեական դատավարական իրավահարաբերություններին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանների նախագահների խորհուրդը դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա տալիս է օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ: Դատարանների նախագահների խորհրդի օրենքների կիրառման պարզաբանումները ենթակա են հրապարակման:

ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանների նախագահների խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որևէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

մեղադրյալ,սանկցիա,Սասնա ծռեր

Դատարանի կողմից շարունակվում է դատական սանկցիաների կիրառումը. «Սասնա ծռեր»-ի դատական գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակում է ընթանալ  «Սասնա ծռեր»-ի այս անգամ 18 անդամների գործով դատավարությունը։ Նիստի մեկնարկին՝ փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյան և Արայիկ Պապիկյանը հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակների պարունակությունը՝ նշելով, որ դա հակասում է օրենքին, ինչի արդյունքում կարգադրիչները թույլ չտվին վերջիններիս մտնել նիստերի դահլիճ:      

Կարդալ ավելին...

Ալեքսանդր Լապշին,Բաքու,Բլոգեր

Բլոգեր Լապշինի գործով Բաքվում վճիռ է կայացվել

«Ւնտերֆակս»-ի հաղորդմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 3 տարի ազատազրկման։ Լապշինը մեղադրվում էր  2011 և2012 թթ․ Լեռնային Ղարաբաղ  այցելելու համար։

Դատախազը պահանջել էր որպես պատիժ նշանակել 6,5 տավա ազատազրկում։

Կարդալ ավելին...

դատական գործ,սանկցիա,Սասնա ծռեր,Փաստաբաններ

«Սասնա ծռեր»-ի դատական գործով պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատավարությունը։ Նիստն անցավ բավականին թեժ մտնոլորտում և մի քանի անգամ ընդմիջվեց: Դատարանն առաջին ընդմիջման որոշում կայացրեց, որպեսզի ապահովվի բացակա պաշտպանների ներկայությունը:  

Կարդալ ավելին...

մեղադրանք,ՊՊԾ գունդ,Սարի թաղ

ՊՊԾ գնդի գրավումից 1 տարի անց. Կալանավորված քաղաքացիները շարունակում են մնալ անորոշ կալանքի տակ

Հուլիսի 17-ին լրացավ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման 1 տարին: Խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել գնդի վրա` պատանդ վերցնելով նաև ոստիկանների: Գնդի գրավման ժամանակ եղան զոհեր և վիրավորներ: Փոխրաձգության հետևանքով զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և  ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: