ELL PARTNERSHIP LLC

Դատալեքս,սեռական բռնություն

Կինը հանիրավի ամուսնուն մեղադրել է սեռական բռնություն գործադրելու մեջ

Մարիա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին,

Կարդալ ավելին...

վիճակագրություն,Քրեակատարողական վարչություն

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ. ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

Կարդալ ավելին...

ՃՏՊ,Ոստիկանություն

ՃՏՊ-ներ հանրապետությունում

Հունվարի 14-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մաշտոցի պողողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Կարդալ ավելին...

անհետ կորած,քրեական գործ

Որպես անհետ կորած 19-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, Ք. Մայիլյանը ներկայացել է

Կարդալ ավելին...

Դատախազություն

Հանրապետությունում 13-ով կամ 20 %-ով նվազել են հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքերը. Դատախազություն

2017թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման ուղղություններում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1 %-ավել:

Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ մեծ /1622 դեպք/ և որոշ չափով միջին ծանրության /284 դեպք/ հանցագործությունների հաշվին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է:

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով կամ 16,7 %-ով /198-165/,  ծանր հանցագործության դեպքերը նվազել են 352-ով կամ 11,4 %-ով /3081-2729/:

Փաստորեն, եթե 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 1.05 %-ը, ապա 2017 թվականին՝   0.8 %-ը: Ծանր հանցագործությունները՝ 2016 թվականին կազմել են ընդհանուր հանցագործությունների 16.4%-ը, 2017 թվականին՝ 13,4%-ը:

Վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին է, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների զանգվածում էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն և, միաժամանակ, հետաքրքրություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: