ELL PARTNERSHIP LLC

Օրենքի նախագիծ. առաջարկվում է 50%-ով նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափերը

parliament-AJՀոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի  N-355-11 օրենսգրքի (07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի լրացմամբ)  124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով: Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը:

Ըստ օրենքի նախագծի ներկայացված հիմնավորման՝ «նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության համեմատաբար նվազ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների համար սահմանված տուգանքի չափը կիսով չափ նվազեցնելու հանգամանքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնալով ավելանում է տեսանկարահանող սարքերի և արագաչափերի թիվը, որին զուգահեռ ավելանում են արձանագրվող խախտումների քանակը, արդյունքում վարորդներից  գանձվող գումարները ուղիղ համեմատական կերպով ավելանում են, ինչն էլ ուղղակիորեն հարվածում է առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեին, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերանայել սահմանված տուգանքների գումարի չափը»:  

Կարդալ ավելին...

Օրենքի նախագիծ. առաջարկվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում

parliament-AJՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով: Օրենքի նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 

Կարդալ ավելին...

Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

hayecakargՀրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անգլերեն եզրակացությունը, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը

Աղբյուրը՝ www.justice.am:

Կարդալ ավելին...

ԱԺ. ներկայացվել են մի շարք նախագծեր

parliament-AJՀոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում ներկայացվել են մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր: Նախագծերի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Ազգային ժողով

Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ

parliament-AJՍեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կողմից: այդ մասին պատգամավոր Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: