ELL PARTNERSHIP LLC

Գործատուն պետական տուրք կվճարի օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվություն ստանալու համար

parliament-AJՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 10-ին շրջանառության մեջ են դրվել ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Մասնավորապես՝ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախատեսվել է գործատուից գանձել պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով կամ 25000 ՀՀ դրամ, ինչն էլ առաջարկվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելառուսի Հանրապետության հարկային օրենսդրությամբ համապատասխան պետական տուրք նախատեսված է բազային տուրքի 5-ապատիկի չափով (750000 բելառուսական ռուբլի կամ 28500 ՀՀ դրամ), իսկ Ռուսաստանի Դաշնությունում առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար համապատասխան պետական տուրք սահմանված է 3500 ռուբլի կամ 36050 ՀՀ դրամ:

Կարդալ ավելին...

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին. օրենքի նախագիծ

trafiking«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին այդ մասին տեղեկացրել է ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Օրենքի նպատակը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող՝ նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության և հասարակություն սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ: 

Կարդալ ավելին...

Ազգային ժողով

ԱԺ. ներկայացվել են օրենքի նախագծեր

parliament-AJՆոյեմբերի 3-ին Ազգային ժողովում ներկայացվել են մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր: Նախագծերի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105.2 հոդվածով, անհետաձգելի է համարել ներկայացված օրենքի նախագծերը:

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետը լրացնել 1.1 ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.      1.1 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ….

Հոդված 1 . «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել 9.1.1 ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.   9.1.1 հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում` 9.1.1.1 Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան  բազային տուրքի 500-ապատիկի չափով 9.1.1.2 ….

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34.1-րդ հոդվածի. 1. 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության  աշխատանքային կենսաթոշակ,» բառերով ….

Կարդալ ավելին...

Օրենքի նախագիծ. առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունել աշխատանքային ստաժի տևողությունը

Labour codeՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 2.1-րդ մասերով» բառերով, իսկ «ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերը փոխարինել «մայրության նպաստ» բառերով:

Համաձայն նախագծի ներկայացված հիմնավորման, ներկայացվող իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով: 

Կարդալ ավելին...

Նախագահի հրամանագրերով նշանակվել են դատավորներ

CourtՀոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Մարգարիտա Հարթենյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Գայանե Կարախանյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: