ELL PARTNERSHIP LLC

Օրենքով կսահմանվի զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակը

parliament-AJՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: 

Մասնավորապես, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված է կարգավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման, դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները: 

Օրենքի նախագծով հստակ սահմանվում և հստակեցվում են զորամաս և զինվորական հաստատություն հասկացությունները, զորամասի և զինվարական հաստատությունների ստեղծումը, դրանց գործունեությունը և իրավական վիճակի առանձնահատկությունները:

Կարդալ ավելին...

Կարգելվի սահմանված առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքը

cigaretԴեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:

Մասնավորապես, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ եւ 12-րդ կետերով: Համաձայն առաջարկվող լրացման՝ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կարգելվի առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնից բարձր գնով վաճառելու դեպքերում:

Կարդալ ավելին...

ԴԱՀԿ-ն ֆիզիկական անձից 200 հազար դրամը գերազանցող տուգանք կարող է բռնագանձել միայն դատական որոշմամբ

parliament-AJԱզգային ժողովը դեկտեմբերի 17-ին քվեարկությամբ ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Մասնավորապես, ընդունվել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Կարդալ ավելին...

Օրենքով կկարգավորվի ՏՏ ոլորտում պետական աջակցության համակարգը

ITՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, հեղինակը ՀՀ կառավարությունն է: Ըստ նախագծի՝ օրենքը սահմանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում), ինչպես նաև ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից վարչական-վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար պատասխանատվության սահմանում:

Կարդալ ավելին...

Կստեղծվեն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ. օրենքի նախագիծ

parliament-AJՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին շրջանառության մեջ են դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագիծը և համապատասխան օրենսդրական փոփոխություններ նախատեսող՝ մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Նախագծերի հեղինակը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է:

Մասնավորապես, համաձայն «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի ներկայացված հիմնավորման՝  սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում էնդաումենթի («Endowment Fund») ձևավորման, համալրման և կառավարման կարգը, ինչպես նաև էնդաումենթին առնչվող համապատասխան իրավական կարգավորումները: 

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: