ՄԻԵԴ վճիռ. Ս. Բ.-ն ընդդեմ Ռումինիայի

europea_court_of_human_rights_bigՍ. Բ.-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 24453/04)

Դիմումատու տիկին Ս.Բ.-ն (ծնվ. 1952թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է ենթադյալ բժշկական անփութությանը:

2011թ. սեպտեմբերին դիմումատուն ստացել է ատամնաբուժական ծառայություններ, որոնց մեջ եղել է նաև այնպիսին, որը, ըստ դիմումատուի, ատամնաբույժը պատշաճ չի իրականացրել: Այդ ամենի հետևանքով դիմումատուն ունեցել է բազմատիվ առողջական խնդիրներ (լնդերի բորբոքում, կտրվածքներ, ցավեր): 2003թ. մարտին նա ներկայացրել է քրեական բողոք, պահանջելով դատաբժշկական փորձաքննության մանրամասն եզրակացություն: Նա ցանկացել է պարզել, թե արդյոք իր գործում առկա է եղել բժշկական անփութություն, որպեսզի պահանջի համապատասխան փոխհատուցում: Փորձագետը իր եզրակացությունում նշել է, որ անհրաժեշտ է հեռացնել պրոտեզը, քանի որ ատամնաբուժական աշխատանքները պատշաճ կերպով չեն իրականացվել: Բուխարեստի շրջանային դատարանը ատամնաբույժին անմեղ ճանաչել է: Դատարանը նշել է, որ դիմումատուն ունի իր մեղքի բաժինը, քանի որ հրաժարվել է պրոթեզները մշտապես անշարժացնելուց: 2011թ. հոկտեմբերին տվյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ. C.W.-ն ընդդեմ Շվեյցարիայի

europea_court_of_human_rights_bigC.W.-ն ընդդեմ Շվեյցարիայի (գանգատ թիվ 67725/10)

Գործը վերաբերում է հոգեկան գործունեության խանգարում ունեցող անձանց երկարատև հկողության տակ պահելու ընթացակագին:

Դիմումատու C.W.-ն (ծնվ. 1963թ.) Շվեյցարիայի քաղաքացի է: 1989թ. C.W.-ին ախտորոշվել է պարանոիդ շիզոֆրենիա: 1994թ. և 1999թ. նա ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել մորը կացնով և մուրճով: 2001թ. ոստիկանի վրա հարձակվելուց հետո նա տեղակայվում է հոգեկան խնդիրներ ունեցող իրավախախտների բուժման համար նախատեսված մասնագիտացված կենտրոն: 2001թ. սեպտեմբերին նա դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Դատահոգեբուժական փորձագետի եզրակացության հիման վրա դատավճիռը կասեցվել է և որոշվել է դիմումատուի նկատմամբ սահմանել ստացիոնար բուժում: 2007թ. մայիսին նրա նկատմամբ սահմանված բուժման ժամկետը ավարտվել է, իսկ պաշտոնատար անձիք հրաժարվել են նրան ազատ արձակել և փորձել են նրա ազատ արձակումը երկարաձգել ևս 5 տարով: Դիմումատուի համար խնդրվել է 2 տարվա հետաձգում: 2012թ. հուլիսին ազտազրկումը կրկին երկարաձգվել է՝ այս անգամ 3 տարով:

Հիմնվելով ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին §-ի վրա (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)՝ դիմումատուն բողոքում է, որ իր ազատազրկումը կենտրոնում չի ունեցել անհրաժեշտ օրինական հիմքեր և իր հարկադիր բուժման երկարաձգումը 5 տարով չի եղել արդարացված և խախտել է համաչափության սկզբունքը՝ լինելով կամայական, քանի որ գործին մասնակից չի եղել անկախ փորձագետ, ով կփաստեր իր վտանգավորությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով չի արձանագրել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին §-ի խախտում:

Հաղորդման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ. Աթիմանն ընդդեմ Թուրքիայի

europea_court_of_human_rights_bigԱթիմանն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 62279/09)

Դիմումատու Համդի Աթիմանը (ծնվ. 1974թ.) Թուրքիայի քաղաքացի է և բնակվում է Վան քաղաքում: Գործը վերաբերում է իշխանությունների կողմից ուժ կիրառելուն:

2008թ. հւնիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները արգելափակել էին Armutdüzü գյուղ տանող ճանապարհը: Նրանք պատճառաբանել են, որ տարածքում թաքնվել են ահաբեկիչներ: Ոստիկանները, կասկածելով, որ Աթիմանը տեղափոխում է մաքսանենգ վառելիք, փորձել են կանգնեցնել բեռնատարը: Երբ պրն Աթիմանը չի ենթարկվել կանգնելու պահանջին, ոստիկանները կրակ են բացել բեռնատարի ուղղությամբ, ինչի արդյունքում պրն Աթիմանը հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի հատվածում: 2009թ. ապրիլին հարուցված քեական գործը կարճվել է: Դատախազությունը եզրակացրել է, որ ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, քանի որ բեռնատարի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու պահանջին: Նրանք նշել են նաև, որ ոստիկանները, մինչև մեքենայի անիվներին կրակելը, կատարել են նախազգուշական կրակոցներ: Հիմնվելով ՄԻԵԿ 2-րդ հոդվածի վրա (կյանքի իրավունք)՝ պրն Աթիմանը բողոքել է, որ իր նկատմամբ կիրառված ուժը չի եղել բացարձակ անհրաժեշտություն, իսկ գործի կապակցությամբ իրականացված հետաքննությունը եղել է թերի և անարդյունավետ: Պրն Աթիմանը իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ դատախազությունում ուշադրություն չեն դարձրել իր այն պնդմանը, որ բեռնատարը բարձր արագությամբ երթևեկելիս է եղել սարնիվար և ի վիճակի չի եղել կանգնել արգելակման համակարգի խափանման պատառով, գործով առկա են եղել նաև երկու վկաների ցուցմունքներ այն մասին, որ պրն Աթիմանը բեռնատարի պատուհանից բղավել է, որ ի վիճակի չէ կանգնել: Մարդու իրավունքների եվոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք, հետաքննություն անցկացնելու պարտականություն) խախտում: Արդարացի փոխհատուցում դատարանը չի սահմանել, քանի որ դիմումատուն նման պահանջ չի ներկայացրել:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ. Cevat Soysal-ն ընդդեմ Թուրքիայի

europea_court_of_human_rights_bigCevat Soysal-ն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 17362/03)

Դիմումատու Cevat Soysal-ը (ծնվ. 1962թ.) Թուրքիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է նրա գործով իրականացված անարդարացի քրեական վարույթին: Նա մեղադրվել է Քրդստանի բանվորական կուսակցությանը (անօրինական կազմակերպություն) անդամակցելու համար:

1999թ. հուլիսին պրն  Soysal-ը ձերբակալվել է Մոլդովայում և տեղափոխվել է Թուրքիա: Նրա` Թուրքիա ժամանումից կարճ ժամանակ անց ԶԼՄ-ները նրան որակել էին որպես «ահաբեկիչ», «ազգի դավաճան», «Քրդստանի բանվորական կուսակցության երկրորդ մարդ», «Քրդստանի բանվորական կուսակցության եվրոպական ներկայացուցիչ»: 2002թ. հունիսին նա մեղադրվել է Քրդստանի բանվորական կուսակցությանը (այսուհետ՝ ՔԲԿ) անդամակցելու համար և դատապարտվել է 18 տարի և 9 ամիս ազատազրկման:

Մեղադրանքը հիմնվել է  պրն Soysalի հեռախոսազրույցի ձայնագրության վրա, ըստ որի նա Թուրքիայի տարածքում բռնություններ իրականացնելու վերաբերյալ  հրահանգներ է տվել ՔԲԿ անդամներին: 2002թ. դեկտեմբերին Պրն   Soysalինկատմամբ կայացված դատավճիռը վերաքննիչ ատյանը թողել է ուժի մեջ: Պրն  Soysalը ազատ է արձակվել 2008թ. նոյեմբերին և տեղափոխվել է իր ընտանիքի մոտ՝ Գերմանիա:

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ §§-ի վրա (արդար դատաքննության իրավունք և վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունք) ՝ պրն Soysalը պնդում է, որ իր հործով իրականացված քրեական վարույթըեղել էանարդարացի, քանի որ 1. իր նկատմամբ կայացված դատավիռը հիմնված է եղել անօրինական ճանապարհեվ ձեռք բերված ապացույցների հիման վրա (առանց դատարանի թույլտվության հեռախոսազրույցի ձայնագրությունը), 2. դատարանները մերժել են իրեն տրամադրել վերոհիշյալ ձայնագրությունների կրկնօրինակները, 3. չնայած իր բազմաթիվ դիմումներին՝ դատարանը մերժել է կանչել այն վկաներին (ներառյալ Աբդուլլահ Օջալանին), ովքեր վկայություն են տվել իր դեմ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում և սահմանել է 7,500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 2,500 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հաղորդման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ՄԻԵԴ վճիռ. Mahmut Sezer-ն ընդդեմ Թուրքիայի

europea_court_of_human_rights_bigMahmut Sezer-ն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 43545/09)

Դիմումատու Mahmut Sezer-ը (ծնվ. 1923թ.) Թուրքիայի քաղաքացի է:

1977թ. փետրվարին պրն Sezer-ը ձեռք է բերել  338քմ հողատարածք: Կառուցապատելու վերաբերյալ նրա բոլոր դիմումները մերժվել են, քանի որ այդ տարածքը 1982թ. փետրվարի 3-ի զարգացման ծրագրով որակված է որպես «կանաչ տարածք»

Պրն Sezer-ը, հիմնվելով ՄԻԵԿ առաջին արձանագրության առաջին հոդվածի վրա (սեփականության պաշտպանություն  իրավունք), պնդում է, որ հնարավորություն չունի օգտվել իր՝ որպես սեփականատիրոջ իրավազորությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի խախտում: Դատարանը սահմանել է 10,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և նշել է, որ կրած նյութական վնասի չափի վերաբերյալ դեռևս չեն կատարվել հաշվարկներ, ուստի դրա չափը կհրապարակվի հետագայում:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին ֆրանսերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին... Комментариев нет

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: