ՄԻԵԴ վճիռ. Միսանն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigՄիսանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4261/04)

Դիմումատուն Տատյանա Միսանն է (ծնվ. 1973թ.) ով Ռուսաստանի քաղաքացի է: Դիմումատուի հայրը ռազմածովային սպաէ, ով կասկածվել է կեղծիք կատարելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դիմումատուի բնակարանում: Գործը վերաբերում է բնակարանում  իրականացված խուզարկությանը:

2003թ. մարտի 14-ին ոստիկանները գնացել են տիկին Միսանի բնակարան, որպեսզի գտնեն Դիմումատուի հոր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ առնչություն ունեցող առարկաներ: Երբ Դիմումատուն թույլ չի տվել ոստիկաններին մտնել բնակարան, նրանք կոտրել են դուռը և խուզարկել են բնակարանը, ապա խլել են նրա և հոր անձնագրերը, տպիչ սարքը և 6 կոշտ սկավառակ: Դիմումատուն դիմել է ներպետական դատարաններ բողոքելով, որ խուզարկությունն իրականացվել է գիշերային ժամի և իրենից խլել են անձնական սեփականություն համարվող այնպիսի առարկաներ, որոնք առնչություն չեն ունեցել քրեական գործի հետ: Նրա բողոքները  վերջնական մերժում են ստացել 2003թ. հուլիսի 7-ին, վճիռը կայացվել իր և իր ներկայացուցչի բացակայությամբ կայացված նիստի ժամանակ:

Տիկին Միսանը պնդել է, որ իրականացված խուզարկությունը խախտել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը և բնակարանը հարգելու իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում և սահմանել 7,500 եվրո՝ որպես բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և 750 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, այս գումարը պետք է բաժանվի Դիմումատուի երկու ժառանգների միջև:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ Վենիամին Տիմոշենկոն և Մյուսները ընդդեմ Ուկրաինայի

europea_court_of_human_rights_bigՎենիամին Տիմոշենկոն և Մյուսները ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 48408/12)

Գործը վերաբերում է AeroSvit Airlines ընկերության աշխատակազմի նախաձեռնած գործադուլը արգելելուն:

2011թ. սեպտեմբերին Aerosvit ընկերության ուղեկցող անձնակազմը, որի մեջ մտնում էին պրն Տիմոշենկոն և մյուս 4 Դիմումատուները, որոշել են գործադուլ իրականացնել, որպեսզի լուծում տրվի իրենց և գործատու Aerosvit ընկերության միջև առաջացած աշխատանքային վեճին: Վեճը վերաբերել է աշխատավարձերին, անվտանգությանը, նպաստներին: Պատկան մարմինները տեղեկացվել են իրականացվելիք գործադուլի մասին: 2011թ. հոկտեմբերին ներպետական դատարանը արգելել է գործադուլի անցկացումը՝ պատճառաբանելով վերջինիս անօրինականությունը: Դատաանները վկայակոչել են Տրանսպորտի մասին իրավական ակտը, որը արգելում է գործադուլի իրականացումը այն դեպքում, երբ գործադուլը կարող է ազդել ուղևորների փոխադրման վրա: Դատարանները վկայակոչել են նաև Աշխատանքային վեճերի վերաբյալ բանաձը, որը արգելում է այնպիսի գործադուլները, որոնց արդյունքում կարող են վտանգվել մարդու կյանքն ու առողջությունը:

Դիմումատուները պնդում են որ իշխանությունների կողմից գործադուլը արգելելը (միայն այն հիմքով, որ իրենք աշխատում են ուղևորափոխադրման ոլորտում) խախտում է ՄԻԵԿ 11-րդ հոդվածով սահմանված հավաքների և միությունների ազատությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և սահմանել է 20,000 եվրո բոլոր Դիմումատունեի համար միասին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. «DELTA PEKÁRNY a.s.»-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության

europea_court_of_human_rights_bigECHR 279 (2014)
02.10.2014
«DELTA PEKÁRNY a.s.»-ն ընդդեմ  Չեխիայի Հանրապետության (գանգատ թիվ 97/11)

Դիմումատուն «DELTA PEKÁRNY a.s.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է՝ ստեղծված չեխական օրենսդրությանը համապատասխան:

Գործը վերաբերում է 2003թ. նոյեմբերի 19-ին ընկերության տարածքում անցկացված ստուգմանը, որն իրականացվել է նույն օրը սկսված վարչական վարույթի շրջանակներում: Վարույթը սկսվել էր հակամրցակցային կանոնները խախտելու հիմքով: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. «Valle Pierimpiè Società Agricola S.p.a»-ն ընդդեմ Իտալիայի

europea_court_of_human_rights_big

ECHR 268 (2014)
23.09.2014
Valle Pierimpiè Società Agricola S.p.a ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ 46154/11) 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը 2014թ. սեպտեմբերի 23-ին միաձայն կայացրեց իր վճիռը «Valle Pierimpiè Società Agricola S.p.a»-ն ընդդեմ Իտալիայի (գանգատ թիվ 46154/11) գործով: Դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ առաջին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Գործը վերաբերում է Վենետիկի ծովածոցի մի մասը, որը հայտնի է «Valle Pierimpiè» անվամբ, հանրային սեփականություն հայտարարելուն, այն դեպքում, երբ դիմումատու ընկերությունը ձեռք էր բերել ծովածոցի վերոհիշյալ հատվածը  և օգտագործում էր ձկնաբուծության համար:

Դատարանը գտել է, որ տվյալ հովիտը պետական սեփականություն հայտարարելը անհամաչափ միջամտություն է դիմումատու ընկերության սեփականության իրավունքի անարգել իրականացմանը: Դատարանը նշել է, որ պետությունը չի պահպանել արդարացի համաչափությունը մասնավոր և հանրային շահերի միջև, հետևաբար դիմումատու ընկերության վրա դրվել է չափազանց մեծ և անիրագործելի բեռ: 

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ՄԻԵԴ վճիռ. Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի

europea_court_of_human_rights_big
ECHR 271 (2014) 
25.09.2014
Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 12535/06)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը սեպտեմբերի 25-ին կայացրեց վճիռ Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի գործով (գանգատ թիվ 12535/06):Պալատը սույն գործով միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածի (ազատ ընտրությունների իրավունք) խախտում:

Շարունակել կարդալ Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: