ELL PARTNERSHIP LLC

Օրենքի նախագիծ. Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին

parliament-AJՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջին նախագծով առաջարկվում է. «դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` մայիսի 19-ը հայտարարել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: 

Կարդալ ավելին...

Վարչական գործերով քաղաքացիների և իրավաբանական անձանց վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի

MarukyanՍեպտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն գրագետ ու հիմնավոր վճռաբեկ բողոքների ապահովումը, սակայն նման լուծումը չի ծառայում այդ նպատակի իրագործմանը, ավելին, այդ ճանապարհով խախտվում է Սահմանադրությամբ ու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիների դատարան դիմելու իրավունքը:

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ. այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Հանրային քննարկման են ներկայացվում օրենքների նախագծեր

news_087177165731__

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքների նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում մինչև սեպտեմբերի 5-ը ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ press@moj.am էլ. հասցեին: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: