ELL PARTNERSHIP LLC

ՄԱԿ

Ընտրվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամները

humanrightsՄիավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը (ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների խումբ), Էլ Սալվադորը և Պարագվայը (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների խումբ): Բոլիվիան, Բոթսվանան, Ինդոնեզիան, Կոնգոյի Հանրապետությունը և Հնդկաստանը վերընտրվել են ևս մեկ ժամկետով: 

Կարդալ ավելին...

ՄԱԿ-ը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել

prisonՄիավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել: Նման դիմումի առիթ է հանդիսացել Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ հրապարակված նոր զեկույցը, որում հաղորդվում է այդ երկրում մահապատիժների թվի շեշտակի աճի մասին՝ քրեական արդարադատության անկատար համակարգի պարագային:

Մասնավորապես, զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ Իրաքում հաճախ են զանգվածաբար մահապատիժներ իրականացվում: Օրինակ, անցյալ տարի մեկ օրում մահապատժի են ենթարկել 34 դատապարտյալի: 

Կարդալ ավելին...

Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ

UN SCՀոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ուժեղացնել պայքարը «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ: Կոչն արվել է այն բանից հետո, երբ ծայրահեղական խմբավորումը վերջին օրերին մի շարք դաժան հարձակումներ է իրականացրել Իրաքի Անբար նահանգում և մայրաքաղաք Բաղդադում:

Մասնավորապես, ուրբաթ երեկոյան մամուլին տրված հայտարարությամբ Անվտանգության խորհուրդը կառավարություններին և միջազգային կառույցներին կոչ է արել համատեղել ջանքերը՝ արմատախիլ անելու տվյալ ահաբեկչական կառույցի «բռնություններն ու անհանդուրժողականությունը», չեզոքացնել ԻՊ-ի, ինչպես նաև Ալ-Նուսրա ճակատի և Ալ Կաիդայի հետ կապված այլ ահաբեկչական խմբավորումների վտանգը: 

Կարդալ ավելին...

Ռուսաստանի օմբուդսմենը կզբաղվի Լևոն Հայրապետյանի խնդրով

Ombudsman-RAՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկացմամբ` Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու գործարարի առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում վերջինին կալանքի տակ պահելու հիմքերը:

Կարևորելով Հայաստանի Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ առկա արդյունավետ համագործակցությունը՝ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կատարվում են ընթացիկ աշխատանքներ, և արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Աղբյուրը` ombuds.am:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարը

WCCJՍեպտեմբերի 28-ին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում իր աշխատանքներն է սկսել Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարը: Համագումարի շրջանակներում կայացել են սահմանադրական արդարադատության տարածաշրջանային և լեզվական խմբերի հանդիպումները: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: