ELL PARTNERSHIP LLC

Մարդու իրավունքների պաշտպան

Գլխավոր դատախազության մեղքով հանցագործությունը մնացել է անպատիժ. ՄԻՊ

Ombudsman-RA

Մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների խախտման և դրա առնչությամբ գլխավոր դատախազության անթույլատրելի անգործության վերաբերյալ որոշում է կայացրել:Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի պաշտոնական կայքը:

Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Սահմանադրական դատարան

ՍԴ որոշումներ. 18.09.2014

constitutioanl-court

ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին ընդունել է 4 որոշում:

ՀՀսահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1163)

Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետի եվ 4264-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1164)

1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված` միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Կարեն Պետրոսյանի գործը

Իրավապաշտպանները դիմել են միջազգային կառույցներին` Կարեն Պետրոսյանի խոշտանգումների և մահվան առնչությամբ

Karen-PetrosyanՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Հատուկ քննչական ծառայություն

Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը. ՀՔԾ

InvestigatoryՍեպտեմբերի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հաղորդում է ՀՔԾ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ի կողմից հանցագործության դեպքը նախ թաքցնելու, ապա` մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականությունը խեղաթյուրելու դեպքի մասին: Դեպքի առնչությամբ, սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Հրապարակվել է դատավորների թեկնածությունների որակավորման քննությունների կարգը

JusticeՀայաստանի Հանրապետության Արդարադատության խորհուրդը 2014 թ. սեպտեմբերի 12-ի թիվ ԱԽ-18-Ո-14 որոշմամբ հրապարակել է դատավորների թեկնածությունների որակավորման քննությունների կարգը:

Մասնավորապես, հաստատված կարգով սահմանվում են.

  • դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունումը, անցկացվող որակավորման ստուման գրավոր քննության ձևը և քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները,
  • քննության կազմակերպման և անցկացման կարգը,
  • դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները և քննական աշխատանքների ստուգման կարգը,
  • քննական աշխատանքների միավորների հաշվարկման կարգը և նվազագույն անցողիկ միավորը,
  • Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպումը:

Քննությունների կարգին մաբողջությամբ կարող եք ծանոթանալ Հայաստանի դատական համակարգի կայքում:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: