Անելիք բանկ,դակական որոշում,ՏՄՊՊՀ

20170726_123829

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին ավելի լուրջ անելիքներ ունի»․ Գագիկ Մակարյան

«Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որպես տնտեսական մրցակցության խախտման դեպք, անընդմեջ մեր կազմակերպության օրինակն է առաջ բերում, խախտելով անմեղությանկանխավարկածը, քանի որ մինչ օրս դատարանի որոշումը դեռևս հրապարակված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նոյ» սոցիալական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գագիկ Սարգսյանը։

Շարունակել կարդալ

Կայարանցի Թևոսիկ,փորձաքննություն,քրեական գործ

Կայարանցի Թևոսիկ 4

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով հերթական դատական նիստը չկայացավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չկայացավ քրեական աշխարհում, որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց

Շարունակել կարդալ

Զվարթնոց,հաշվիչ արկղեր,Շիրակ,օդանավակայան

Շիրակ օդանավակայան

Օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք բերված մետաղյա բաշխիչ արկղերն ավտոտնակում պահելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն, նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով  2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք  չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն  կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի՝ դրանք տեղադրվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության նախկին տնօրենի և այլ անձանց  ստորագրություններով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել է նաև 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն դրանք ևս չեն արտացոլվել գույքային գրանցման ցանկերում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Մետաղյա բաշխիչ արկղերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ դրանք պահվել են «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության աշխատակցի առանձնատան ավտոտնակում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

 

 

Շարունակել կարդալ

ՀՀ ՊՆ

Սահմանամերձ համայնքներում արտադրամասեր հիմնող նախաձեռնողներին արտոնություններ կտրամադրվեն

ՀՀ ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու, մատակարարների առաջարկները նկատի առնելու և բարձրաձայնած խնդիրները լուծելու նպատակով կայացել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցների հերթական հանդիպումը մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

Շարունակել կարդալ

Hearing of Shant Harutyunyan and the others’ case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash districts

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսակցել է Շանթ Հարությունյանին և մյուսներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները 2017 թվականի հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»,  «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ:

Շարունակել կարդալ

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: