ELL PARTNERSHIP LLC

Գոհար Գևորգյան,երեխայի իրավունք,լսված լինելու իրավունք,Տարոն Սիմոնյան

Դատարանում երեխայի լսված լինելու իրավունքի օրենսդրական հիմնախնդիրները ՀՀ-ում

Դատարանում երեխայի լսված լինելու իրավունքի օրենսդրական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում[1]
Գոհար Ա. Գևորգյան
փաստաբան
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդ
Տարոն Վ. Սիմոնյան
իրավ. գիտ. թեկնածու,
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ
 

Բանալի բառեր՝ երեխայի իրավունք, լսված լինելու իրավունք, երեխայի լավագույն շահ, հայացքները ձևակերպելու ունակություն, հայացքները ազատ արտահայտել և այլն:

Հայաստանի Հնարապտությունը՝ որպես զարգացող պետություն, ունի դեռևս ձևավորվող ու կատարելագործվող օրենսդրություն: Իսկ ինչպես գիտենք, ցանկացած իրավունքի համակարգ ունի իր ձևավորման ու զարգացման փուլերը, որոնցից խուսափել հնարավոր չէ, սակայն արագացնել՝ միանգամայն: Ասվածը հատկապես վերաբերելի է այնպիսի բնագավառների, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու կյանքին, առողջությանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այս բնագավառների կարգավորման օրենսդրական կառուցակարգերի կատարելագործմանն ուղղված ջանքերը դժվար թե հանդիպեն քաղաքական կամ այլ խոչընդոտների, որոնք արհեստականորեն կնվազեցնեն դրանց զարգացման արագությունն ու հնարավորությունը: Նշված խնդիրների հաղթահարման գործում մեզ աջակցության են գալիս արտասահմանյան փորձը, զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների անցած պատմությունը, առավելապես՝ միջազգային իրավական փաստաթղթերը, որոնց նպատակն ու առաքելությունը ճիշտ ըմբռնելու դեպքում դրանք կարող են փարոսի դեր կատարել իրավական ավանդույթների բազմազանությունում դեգերող Հայաստանի Հանրապետություն օրենսդրական համակարգի համար: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Անցումային պետականությունը սիներգետիկական տեսանկյունից. Տարոն Սիմոնյան / Բուն TV

Untitled-768x381

Առաջանում է շատ մեծ քանակությամբ ազատություն: Այստեղ, իհարկե, պետք է տարանջատել ազատությունը կարգավորումից, որովհետև հնարավոր է, որ դուք իրավական լծակներով կարգավորումներ տաք ողջ հասարակության համար, բայց դրանք չգործեն: Սա յուրահատուկ է գրեթե բոլոր անցումային պետություններին: Նման իրավիճակներում ազատությունը իրավական կարգավորումից տարանջատում ենք: Երբ ասում ենք, որ անցումային պետության մեջ ազատության ավելցուկ կա, նշանակում է, որ հասարակական ներքին կառուցվածքները դեռևս կայացած չեն:

Նման իրավիճակներում հասարակության մի զգալի հատվածը բացարձակ ազատ է դառնում օրենքներից: Սա է կոչվում անցումային և անկայուն հասարակություններում ազատության ավելցուկ, որովհետև հասարակության մի հատվածն իրեն դուրս է համարում այդ օրենքներից:

Ի՞նչ անել կարգ ձևավորելու համար:

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: