ELL PARTNERSHIP LLC

ապացույց,գաղտնի ձայնագրություն,խախտում

Գաղտնի ձայնագրության (տեսաձայնագրության) դերը և նշանակությունը քաղաքացիաիրավական հարաբերություններում

Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի

Ե´վ ՀՀ իրավական համակարգի մաս կազմող միջազգային իրավական աղբյուրներում, և´ ներպետական իրավական աղբյուրներում առկա չէ ընդհանրական արգելք մասնավոր անձանց համար՝ անձին կամ անձին սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները գաղտնի  ձայնագրելու/տեսաձայնագրելու:

Կարդալ ավելին...

դատական օրենսգիրք,քաղաքացիական օրենսգիրք,օտարերկրյա դատական ակտեր

Օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը ՀՀ-ում

Ազգային դատարանի կողմից ընդունված դատական ակտը պետության իշխանական լիազորությունների արտահայտումն է, և հետևաբար՝ դրա գործունեության շրջանակը սահմանափակվում է այն պետության սահմաններով, որում այն ընդունվել է:

Կարդալ ավելին...

աշխատանքային պայմանագիր,աշխատանքային օրենսգիրք

«Միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը»․ իրավաբան

Աշխատանքային իրավահարաբերությունները, որպես կանոն, առաջանում և կանոնակարգվում են աշխատանքային պայմանագրերի հիման վրա:  ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքային իրավահարաբերությունների գործողության ժամկետի հիմքով, տարբերակում է աշխատանքային պայմանագրերի երկու տեսակ՝ անորոշ և որոշակի ժամկետով կնքվող:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝

Կարդալ ավելին...

Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության խնդիրը

Նազելի Թովմասյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրանտ

Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը բավականին բարդ և մասամբ հակասական խնդիր է միջազգային իրավունքում: Տարածքը պետության հիմնական հատկանիշներից մեկն է՝ բնակչության և հանրային (պետական) իշխանության հետ միասին, իսկ սեփական «ճակատագիրը» որոշելու  իրավունքը ժառանգաբար պատկանում է յուրաքանչյուր մարդու:

Ներկայում ողջ աշխարհում բազմաթիվ զինված ընդհարումների հիմքում ընկած է ինքնորոշման պահանջը: Մյուս կողմից, տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրվում է որպես աշխարհում միջազգային անվտանգության և կայունության հասնելու և պահպանելու հարցում առաջնային կարևորության խնդիր: Մինչդեռ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը յուրաքանչյուր ժողովրդի հավաքական հիմնարար իրավունքներից մեկն է, որը հաստատուն կերպով ամրագրված է միջազգային իրավունքում: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անհնար է իրականացնել առանց ազատ կամքի արտահայտման:

Կարդալ ավելին...

Մինչհռոմեական և հռոմեական իրավունք/Բուն TV

Այն ժամնակ, երբ մարդիկ սկսել են ապրել որոշակի խմբերով, սոցիալական կոնֆլիկտների հավանականություն է եղել և դրանց լուծման որոշակի մեխանիզմների անհրաժեշտություն է եղել: Ժամանակի ընթացքում հղկելով այդ մեխանիզմները՝ մենք արդենք այսօր դրանք տիտղոսավորում ենք դատավարություն, դատ անվանումներով, բնականաբար, նրանք այլ են եղել նախկինում, բայց երևույթը գոյություն է ունեցել:

Այսպիսով, դատավարությունը՝ որպես իրավունքի սկզբնական գոյ, այսպես կարող ենք ձևակերպել: Շատ տարբեր նշանակություն են ունեցել այն ժամանակ, երբ դեռևս ձևավորված չեն եղել բառիս բուն իմաստով պետությունները և տարբեր են եղել այն ժամանակ, երբ նրանք ձևավորվել են: Խոսքը վերաբերում է հատկապես արևելյան բռնապետություններին՝ Եգիպտոս, Միջագետքի պետություններ, Չինաստան, նաև Հնդկաստան:

Մեր գրավոր աղբյուրները հետաքրքիր ձևով այդ անցումը ցույց են տալիս, և արդեն թագավորների գործառույթը ամենահետաքրքիր ձևով ներկայացվում է Աստվածաշնչում: Աստվածաշնչի հին կտակարանում՝ թագավորաց առաջին գրքում, նկարագրվում է, թե ինչպես է հրեա ժողովուրդը իրենց վերջին դատավորից՝ Սամուելից, պահանջում թագավոր: Դիմելով Սամուելին՝ նրանք ասում են հետևյալը. «Թող մեկը թագավորի մեզ, մենք ևս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագավորը մեզ դատի, մեր առջևից ընթանա և մեզ պատերազմի առաջնորդի»:

Աղբյուրը՝ boon.am

Կարդալ ավելին...

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: