Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:
ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրեց Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային...
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արտակ Բեգլարյանին միաձայն ընտրել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան։ Արտակ Բգլարյանը զբաղեցնում էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ եւ հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետեւ՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական:...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին:
Ողջունելով համայնքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր կարևոր էջի սկիզբ է դրվում, քանզի համայնքն...
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հոկտեմբերի 31-ը հռչակել է Քաղաքների համաշխարհային օր։ Այս օրը նպատակ ունի բարձրացնելու գլոբալ ուրբանացման նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունը, խթանելու երկրների՝ միմյանց հետ համագործակցությունը, որպեսզի վերջիններս օգտվեն առկա հնարավորություններից և դիմակայեն ուրբանացման մարտահրավերներին, ինչպես նաև՝ նպաստեն աշխարհում քաղաքային կայուն զարգացմանը։
Պլանավորված ուրբանիզացիան նպաստում է քաղաքներում աշխատատեղերի ստեղծմանը, քաղաքների զարգացմանը և հարստացմանը,...
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին։ Այս մասին հայտնել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը․«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անունից դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին` Բարձր դատարանների ցանցին միանալու համար: Ի պատասխան` պարոն Ռայմոնդին ողջունել...