ELL PARTNERSHIP LLC

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Լուսանկարը՝ investigatory.am-ի

Լուսանկարը՝ investigatory.am-ի

2014 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: 

Ծառայության պետ Վ.Շահինյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը՝ ամփոփ ներկայացրել է  իրավապահ այլ մարմինների համակարգում կառույցի դերն ու առանձնահատկությունները, Ծառայության իրավասությանը հանձնված հատկապես խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքների ցուցանիշները, վիճակագրական տվյալները:

Հանդիպման ավարտին հանձնակատար Նիլ Մույժնիեքսը դրական է գնահատել Ծառայության որդեգրած մարտավարությունը, գոհունակություն հայտնել համագործակցության ձևավորված ավանդույթները պահպանելու կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետագայում նույնպես ջանքերի համախմբման անհրաժեշտությունը: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Շարունակվում է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մրցույթը

800px-European_court_of_human_rightsՇարունակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Հոկտեմբերի 6-ին՝ մրցութային փուլի առաջին օրը, հարցազրույցն արդեն անցել են Արմեն Հարությունյանը (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր), Արա Ղազարյանը («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից), Նելիկ Հարությունյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ), Վիգեն Քոչարյանը (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս), Լիզա Գրիգորյանը (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր): Թեկնածուներից Հակոբ Ղարախանյանը երեկ չի ներկայացել հարցազրույցին՝ դուրս մնալով մրցույթից: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Վարչապետն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

011

Լուսանկարը՝ gov.am-ի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մույժնիեկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը: Պարոն Մույժնիեկսը նաև կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը, որի շրջանակում ԵԽ-ն աջակցում է արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն: 

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Որքանո՞վ են դատավորները պատժվում իրենց սխալների համար. Նիլս Մույժնիեկսի հարցը նախարար Մանուկյանին

1072ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին  հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը:

Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նախարարից հետաքրքրվել, թե որոնք են դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակները և գերակայությունները մեր երկրում: Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ դատաիրավական բարեփոխումները մեր երկրում դինամիկ բնույթ են կրում, և հիմնական խնդիրները վերաբերում են դատական համակարգի արդյունավետությանն ու հանրային վստահության բարձրացմանը:  Նախարարի համոզմամբ, հանրային վստահության մակարդակի բարձրացումը հնարավորություն կտա գործի դնել հետադարձ կապի մեխանիզմն ու ավելի արդյունավետ որոշումներ կայացնել: «Այս խնդիրը միայն պետական կառավարման ոլորտինը կամ դատական համակարգինը չէ, այն ավելի բազմաշերտ է և վերաբերում է այլ կողմերին ևս՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և զանգվածային լրատվության միջոցներին: Պետք է աշխատենք նաև ԶԼՄ-ների հետ, որպեսզի մատուցվող տեղեկությունը լինի գրագետ ձևակերպված, համապատասխանի էթիկային սկզբունքներին և բացառվի ապատեղեկատվությունը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:  

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

Հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ

gp-UNՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են փախստակկների հետ առընչվող  խնդիրներ, ինչպես նաև գլխավոր դատախազության և ՄԱԿ-ի ՓԳՀ  գրասենյակի համագործակցության հարցեր:

Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նշել է, որ փախստականների խնդրներն արագ կարգավորելու  ՀՀ  պետական մարմինների աշխատանքին իրենք արդեն իսկ ծանոթ են՝ Ադրբեջանից Հայաստան եկած և այստեղ հատատված ընտանիքի օրինակով, ինչը չի կարելի ասել հարևան պետության մասին, քանի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած հայաստանցի ընտանիքն արդեն չորս տարի է Ադրբեջանում կալանքի տակ է պահվում:  

Կարդալ ավելին... Մեկնաբանություններ չկան

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: