Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում...
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության 2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզի իրավապահ մյուս մարմինների պատասխանատուները: ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մարզում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ քրեաիրավական...
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության  2017թ. հուլիսի 20-ի թիվ  861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է  սահմանվել 160.000 դրամը: Միաժամանակ տեղեկացվում է ՝ 1. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ. 2. Հայաստանի Հանրապետության կառավարության...
Հունվարի 23-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ձախ ծնկան հոդի հրազենային վնասում հեմոռոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1962 թ. ծնված Սամվել Վ.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում որսի ժամանակ:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 2 անձի  դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2017թ. հունիսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել 1992 և 1988թթ. ծնված երիտասարդներ։ Պարզվել է, որ երիտասարդները...