Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 19.30-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Գարիկ Մ.-ն, որը հունվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը ՀՀ դատախազության 2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը և մարզի իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը  ներկայացրել է 2017թ. ընթացքում...
Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմներին առնչվող խնդիրները։ Նիստի ընթացքում անդրադարձ է...
2018 թվականի  հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ:Նկատի ունենալով, որ հոդվածում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող թանկարժեք զարդերի վաճառքի կետից գողություն կատարած անձի ինքնությունը:2017թ. դեկտեմբերի 28-ի հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում...